Հայտնի ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնն ուներ երեք թոռ: Երկրորդ որդու՝ Հանս Ալբերտի որդեգրված դուստրը՝ Էվելինը, մահացել է թշվառության մեջ: Իսկ ո՞րն էր պատճառը, որ նա ստիպված էր ապրել փողոցում, և ինչո՞ւ է համարվում, էր Էվելինն Էյնշտեյնի դուստրը, այլ ոչ թե թոռն է:

Դպրոցն ավարտելուց հետո Էվելինն ընդունվեց Կալիֆոռնիայի համալսարան: Այնտեղ նա դարձավ թունդ ակտիվիստ: Հավաքներին մասնակցելու համար ոստիկանությունը մի քանի անգամ ձերբակալել է աղջկան: Չնայած դրան՝ Էվելինը մագիստրոսի աստիճան ստացավ միջնադարյան գրականության բնագավառում և հինգ լեզու սովորեց:

Որոշ ժամանակ անց պարզ դարձավ, որ Էվելինը Ալբերտ Էյնշտեյնի՝ բալետի երիտասարդ պարուհու հետ արտամուսնական հարաբերությունից ծնված դուստրն է: Այդ ժամանակ ֆիզիկոսն իր որդուն խնդրեց այդ աղջկան իր խնամակալության տակ վերցնել, որպեսզի խուսափեն խայտառակությունից: Երբ Էվելինն իմացավ այդ մասին, նա սկսեց հնարավոր բոլոր միջոցներով փորձել ապացուցել աշխարհին, որ Էյնշտեյնն իր հայրն է:

Որոշ ժամանակ անց Էվելինն ամուսնացավ մարդաբանության պրոֆեսոր Գրովեր Կարցի հետ, ով էլ փորձում էր ապացուցել ձնեմարդու իրական գոյությունը: Նրանց համատեղ կյանքը տևեց 13 տարի: Թե ինչը դարձավ ամուսնալուծության պատճառ՝ հայտնի չէ, սակայն հենց դրանից հետո էլ Էվելինի կյանքը սկսեց խորտակվել: Նա տեղափոխվեց հոր տուն, սակայն վերջինս քիչ ժամանակ անց մահացավ, և Էվելինը մնաց փողոցում առանց մի լումայի: Նա ստիպված էր ողորմություն խնդրել անցորդներից:

Էվելինին հոգնեցրեց նման կյանքը, և նա որոշեց գումար աշխատել շներ բռնելով, ապա որպես գանձապահ աշխատելով, հետագայում աշխատանքի անցավ ոստիկանությունում: Բարեկամներից գումար խնդրել աղջիկը չէր ցանկանում:

Մի քանի տարում նրան հաջողվեց կլորիկ գումար հավաքել, որով երեք նոր ծանոթների հետ բնակարան վարձեց, որտեղ էլ անցկացրեց կյանքի մնացած մասը: Նա երազում էր ապացուցել, որ հայտնի ֆիզիկոսն իր հայրն է, սակայն այդպես էլ չկարողացավ: 2011 թ. Էվելինը մահացավ 69 տարեկան հասակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել