Ե՛ւ քնի պակասը, ե՛ւ դրա ավելցուկը կարող են կապված լինել բրոնխիալ ասթմայի սրացումների հետ․ քնի խնդիրները կարող են մատնանշել, որ ասթման պետք է ավելի լավ վերահսկել։

Ինչպես ասվում է Annals of Allergy, Asthma and Immunology-ում հրապարակված հետազոտության մեջ, քնի պակասը կախված է բրոնխիալ ասթմայի ծանր ընթացքի, իսկ քնի ավելցուկը՝ պացիենտների վիճակի վատթարացման հետ։

Նոր հետազոտության հեղինակները նշում են, որ ավելի վաղ արդեն հայտնի էր, որ քիչ քնելը վատ է ազդում դեռահասների շրջանում ասթմայի ընթացքի վրա։ Այժմ մասնագետները ցանկացել են պարզել կապը քնի շարունակականության եւ ասթմայի բարդության միջեւ չափահասների շրջանում։

Հետազոտությանը մասնակցել է բրոնխիալ ասթմա ունեցող 20 տարեկանից բարձր 1389 պացիենտ։ Բոլոր մասնակիցներին հարցրել են՝ քանի ժամ են քնում աշխատանքային եւ հանգստյան օրերին։

Ի տարբերություն մարդկանց, որոնք քնում էին նորմալ տեւողությամբ (տվյալ հետազոտության շրջանակում՝ 6-8 ժամ)՝ ավելի պակաս քնող մարդկանց մոտ ասթմայի նոպաների ռիսկը մեծանում էր շուրջ 60 տոկոսով; դեռ ավելին, նրանց մոտ հազը երկու անգամ ավելի ընդգծված էր, իսկ գիշերային հոսպիտալացման վտանգը՝ բարձր էր ավելի քան 100 տոկոսով։ Այդ խմբի մարդկանց կյանքի որակը զգալի ցածր էր՝ կապված առողջության հետ․ նրանց ինքնազգացողությունն ավելի հաճախ էր վատանում, ավելի հաճախ էին դիմում բժշկական օգնության, վերցնում բժշկից տեղեկանք։

Մյուս կողմից, 9 ժամից ավել քնող մարդկանց շրջանում նկատվում էր նորմալ ակտիվության սահմանափակման բարձր ռիսկ ասթմայի հետեւանքով։

«Ասթմայով պացիենտների մոտ խախտված քունը կարող է լինել ազդանշան, որ ասթման վատ է վերահսկվում»,-ասել է Annals of Allergy, Asthma and Immunology-ի գլխավոր խմբագիր Հեյլեն Մարշալը։

Նա նշել է, որ ասթմատիկները պետք է քննարկեն իրենց քնի հարցերը բժիշկների հետ․ բուժման պլանը պետք է փոխել, եթե քունը դառնում է անբավարար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել