Panorama.am-ը գրում է․

«Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր և Հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրն արձագանքել է այսօր լրատվամիջոցներում տեղ գտած հայտարարությանը՝ կապված  Զվարթնոց օդանավակայանի և Շառլ Ազնավուրի անվան շուրջ քննարկումների վերաբերյալ: 

«Սույն թվականի հունվարին «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր և Հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը նամակով դիմել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Զվարթնոց օդանավակայանի և Շառլ Ազնավուրի անվան շուրջ քննարկումների վերաբերյալ:

Արձագանքելով օդանավակայանի անվան փոփոխության կամ լրացման շուրջ 2018-ից ի վեր հանրության շրջանում և մեդիայում ակտիվորեն շրջանառվող քննարկումներին, ինչպես նաև Հանրային խորհրդի հրապարակած հայտարարությանը՝ հարկ ենք համարում Նիկոլա Ազնավուրի և հիմնադրամի դիրքորոշումը հայտնել հարցի շուրջ։ Ընդգծենք, որ տարեսկզբին պարոն Փաշինյանին ուղղված նամակով Նիկոլա Ազնավուրը չէր դիմել օդանավակայանի անվանափոխության առաջարկով, այլ արձագանքել էր արդեն իսկ մեկնարկած նախաձեռնությանը։

Նամակում մասնավորապես նշվում է.

«2018 թվականին, երբ հայրս հեռացավ կյանքից, մենք տեղեկացվել էինք այն մասին, որ անվանափոխությանն ուղղված մեծ արշավ է սկսվել, և «Ազնավուր» հիմնադրամն էլ բազում նամակներ էր ստանում՝ դրա հետ կապված։ Մեր ընտանիքը սգի մեջ էր, և այդ օրերին մենք որևէ կերպ չենք արձագանքել նմանօրինակ նամակներին ու հայտարարություններին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել