Անխոս, հայտնի նկարիչների շատ կտավներ գեղեցիկ են և հանելուկային: Պարզվում է՝ իրենց շատ ստեղծագործություններում հեղինակները գաղտնի իմաստ են դրել, որը հայտնի է եղել միայն իրենց:

Կինը պատուհանի մոտ

Հաճախ հարազատների հարաբերություններն այնքան վատ վիճակում են լինում, որ մարդիկ բառացիորեն ատում են իրար: Այսպես, Սալվադոր Դալին իր առաջին կտավներից մեկում՝ «Կինը պատուհանի մոտ»-ում, վիրավորական գրառում է թողել մոր հասցեին. «Ես թքում եմ սեփական մորս դիմանկարի վրա, և դա ինձ հաճույք է պատճառում»:

Այս քայլն այնքան էր զայրացրել նրա քրոջը, որ վերջինս այլևս ոչ մի շփում չուներ եղբոր հետ: Տասնամյակներ անց քույրը գիրք հրատարակեց, որտեղ Սալվադորին այնքան էլ լավ չի բնութագրում:

Դանայա

Նախորդ դարի կեսերին վերծանվեց Ռեմբրանտի ամենահայտնի կտավներից մեկի՝ «Դանայա»-ի հանելուկը: Դրանում պատկերված կինը շատ նման է վարպետի սիրելի կնոջը՝ Հերտյե Դիրքսին: Նկարիչն ապրել է վերջինիս հետ այն բանից հետո, երբ նրա օրինական կինը մահացել է: Սակայն երբ կտավը ռենտգենյան ճառագայթների ներքո ուսումնասիրեցին, պարզ դարձավ, որ պատկերված կնոջ դեմքն իրականում ամբողջությամբ համընկնում է նկարչի մահացած կնոջ արտաքինին:

Մոնա Լիզա

«Մոնա Լիզա» կտավի վերաբերյալ միշտ էլ տարբեր կարծիքեր են հնչել: Համարվում է, որ հերոսուհու ժպիտը մաքրության ու գաղտնիության խորհրդանիշ է: Մի հայտնի ատամնաբույժ մանրամասնորեն ուսումնասիրել է կտավը և հայտնել, որ, ամենայն հավանականությամբ, Ջոկոնդան կյանքի ընթացքում կորցրել է ատամների մեծ մասը, այդ թվում՝ առջևի:

Ադել Բլոխ-Բաուերի դիմանկար

Գուստավ Կլիմտի կտավների մեջ իր հետաքրքրականությամբ առանձնանում է «Ադել Բլոխ-Բաուերի դիմանկար»-ը, որտեղ պատկերված է նրա սիրուհին՝ մի միլիոնատիրոջ կին:

Այն մասին, որ այդ կինը Կլիմտի սիրուհին է, գիտեին շատերը, այդ թվում՝ հենց կնոջ ամուսինը: Վերջինս յուրահատուկ մեթոդ էր գտել այդ ամոթալի երևույթի դեմ պայքարելու: Նա նկարչին պատվիրել էր իր կնոջ՝ մեծ քանակությամբ դիմանկարներ անել՝ դրա դիմաց մեծ հոնարար առաջարկելով, որից հրաժարվել Կլիմտը չէր կարող: Ինչպես և նախատեսում էր խորամանկ մեծահարուստը, որոշ ժամանակ անց նկարիչն ու կինն այլևս լեզու չգտան իրար հետ և բաժանվեցին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել