Shamshyan.com-ը գրում է․

Երեկ՝ մայիսի 16-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan.com կայքի փոխանցմամբ ժամը 23:00-ի սահմաններում Արտաշատ քաղաքի բնակիչ, 47-ամյա Միսակ Մ.-ն իր վարած Opel Vectra մակնիշի 35 ZD 382 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի Այնթապ գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել արգելապատնեշին, այնուհետև գազատար խողովակին և հայտնվել դաշտում:

Վթարի հետևանքով վարորդ Միսակ Մ.-ն ծայրահեղ ծանր ախտորոշմամբ շտապօգնության ավտոմեքենայով հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության ծառայողները, ոստիկանության Մասիսի բաժնի օպերատվ խումբը:

Ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել