Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր առցանց մամլո ասուլիսի ժամանակ անդրադարձավ նաև իր կառավարության ձեռքբերումներին, որոնցից մեկը պարզվում է բենզինի գների նվազումն է, որը 1 լիտրի դիմաց 480 դրամից նվազել է 320 դրամ... Որևէ նորմալ մարդ այս տգիտությանը չի կարող հավատալ, քանի որ պարզից էլ պարզ է, որ բենզինի գնի աճը կամ անկումը կապված է համաշխարհային շուկայում նավթի գնի հետ, որի վրա Հայաստանը որևէ ազդեցություն չի կարող ունենալ... Ըստ Փաշինյանի նա ռուսների, անգլիացիների, ամերիկացիների, սաուդացիների, իրանցիների, նորվեգացիների հետ միասին ՕՊԵԿ-ում նավթի գնի հարց է լուծում և վերջինիս գնանկումը վերագրում է իրեն...
Պարզվում է "Բրիթիշ Պետրոլիում"-ի, "Ռոսնեֆտ"-ի, "Արամքո"-ի, "Էքուինոր ԱՍԱ"-ի և այլ նավթային հսկաների կողքին գործում է նաև հայաստանյան "NIK Petroleum"-ը, որով այսուհետ հպարտանալու են Թունյանի հարևան անգրագետ "պողոսները" և նիկոլապաշտ այն զանգվածը, որը հավատում է Փաշինյանի ֆանտասմագորիկ ամեն մի անգրագիտությանը...
Իսկ եթե լուրջ, ապա բենզինի գինը Հայաստանում շատ չի նվազել...Եթե հաշվի առնենք, որ նավթի գինը միջազգային շուկայում նվազել է կրկնակի, ապա բենզինը մեզ մոտ պետք է վաճառվեր ոչ թե 320 դրամ 1 լիտրի դիմաց, այլ 240 դրամ...
Հ.Գ. "Պողոսապետությունը" Հայաստանում պետք է տեղ չունենա, որպեսզի երկրի վարչապետը իրեն թույլ չտա այսպիսի պրիմիտիվ ստերով հպարտանալ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել