Armeniasputnik.am-ը գրում է.

Մայիսի 18-ից Երևանի կենդանաբանական այգին կվերսկսի իր աշխատանքը, բայց այգու տարածք հնարավոր կլինի մտնել բացառապես անհատական պաշտպանության միջոցներով՝ դիմակով և ձեռնոցներով։

Կենդանաբանական այգուց հայտնում են, որ մուտքի մոտ առկա կլինեն բավարար թվով ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչներ: Մուտք գործող անձանց ջերմաչափում կիրականացվի:

Սահմանափակումներ կգործեն նաև այգու ներսում։ Մասնավորապես՝ կարգելվի կենդանիներին կերակրելը, վանդակների երկաթյա մակերեսներին ձեռք տալը, իսկ այցելուների միջև սոցիալական հեռավորության պահպանումը կվերահսկեն այգու պատասխանատու աշխատակիցները:

Քանի որ այցելուների քանակը սահմանափակվելու է, այցելուներին հորդորում են նախապես գրանցվել ու մուտքի տոմսեր ամրագրել՝ զանգահարելով 010 56 2362 կամ 010562165 հեռախոսահամարներով։

Երևանի կենդանաբանական այգին կգործի ամեն օր՝ ժամը 11։00-ից 19։00-ը։

Այգու ամբողջ տարածքում օրը 2 անգամ կիրականացվեն ախտահանման աշխատանքներ։


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել