Tert.amLife-ը գրում է

«Միսս Արմենիա 2019» Լիանա Ոսկերչյանի համար շատ կարևոր է իր թագը պատվով կրելը ոչ միայն որպես Գեղեցկուհի, այլև ժպիտներ տարածող մարդ։ Tert.am Life- ը հետաքրքիր բացահայտումներով զրույց է ունեցել Լիանայի հետ։

Այս ծրագիրը շատ կարևոր ՝ թե՛ ինձ, թե՛ երեխաների համար

Տիտղոսը ստանալուց հետո Լիանան բարեգործական տարբեր ակցիաներ է իրականացրել, սակայն կա մեկը, որը նրա համար կարևորագույն երազանք ու նպատակ է։

«Նորքում դպրոց կա լսողական խնդիրներ ունեցող երեխաների համար։ Ես իրենց հետ արդեն մտերմացել եմ, ուզում էի իրենց համար խոհարարական դասեր կազմակերպել, սակայն խոսեցի տնօրենի հետ ու հասկացա, որ խնդիրն ավելի խորքային է. իրենք չունեն մասնագիտական կրթություն ստանալու հնարավորություն։ Դպրոցում տարբեր արհեստներ են սովորում, բայց դրանք մասնագիտություն չեն դառնում։ Որոշեցինք դպրոցին կից քոլեջ բացել, որտեղ առաջին փուլում կլինեն խոհարարական և վարսավիրական բաժիններ։ Հուսով եմ՝ հետագայում կընդլայնենք բաժինները»,-պատմեց Լիանան ու հավելեց, որ մարտին պետք է սկսեին գործնական փուլը, սակայն երկրում հաստատված արտակարգ իրավիճակը խափանեց ծրագրերը։

«Քոլեջը կահավորելու համար երեխաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք պետք է անեինք, սակայն այն հետաձգվեց արտակարգ դրության պատճառով։ Հիմա մտածում եմ օնլայն վաճառքի տարբերակի մասին։ Հասկանում եմ, որ հիմա ճգնաժամային իրավիճակ է, բայց չեմ ուզում երեխաները ևս մեկ տարի սպասեն»,- ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել