Ի՞նչ է նշանակում «մի կաշկանդեք մեզ բանակցային սեղանի շուրջ», Նիկոլ։

Ուրեմն դու համառորեն խուսափես հրապարակավ հայտարարելուց, որ բացառում ես Արցախյան խնդրի փուլային տարբերակը, դու երբեւէ չհայտարարես, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, մեզ էլ ասես՝ չկաշկանդե՞ք։

Մեր թողած բանակցային ժառանգությանն անուն կպցնես ու հրաժարվես, սակայն ինքդ դիվանագիտական ճակատում որեւէ ձեռքբերում, արդյունք չգրանցես ու փլուզես մեր բանակցային դիրքերը, մեզ էլ ասես՝ չկաշկանդե՞ք։

Ուրեմն մի տեսանելի տեղում տատու արա, որ հիշես։

Արցախի հարցով ցանկացած ոչ հայանպաստ լուծում տալու փորձերդ ժողովուրդը ոչ միայն կաշկանդելու է, այլեւ հեռացնելու է քեզ իշխանությունից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել