Դուք կզարմանաք, իհարկե, բայց Նիկոլն էլի «100 փաստ» ա անում։

Ու, ասենք՝ էս տիպի փաստեր. «Կորոնավիրուսով պայմանավորված՝ դպրոցներում և բուհերում դասավանդումը դարձել է հեռավար» (դու ի՞նչ կապ ունես դրա հետ, կամ ո՞վ ասաց, որ դա լավ է կամ վատ)։

Կամ էլ ապառնի ժամանակով «փաստեր». «Գնելու ենք շտապօգնության մեքենաներ, ապահովելու ենք պաշտպանության միջոցներով, պլանավորել ենք բլա-բլա-բլա»։

Այսինքն, ըստ էության, նույնիսկ էդ 100 փաստն էլ չունի։

Նույն ձևի կարող եմ ես էլ 100 փաստ պատմել. «Փաստ №1. երկուշաբթի օրվանից սկսելու եմ առավոտները վազել», «Փաստ №2. երկուշաբթի օրվանից սկսելու եմ ռեժիմը պահպանել և կեսգիշերից ուշ չքնել», «Փաստ №3. մինչև ամսվա վերջ կկազմեմ նոր առցանց դասընթացի պլանը», «Փաստ №4. վերջին մի ամիսը անձրևոտ էր» և այլն, և այլն։

Հետո կես ժամ խոսեմ այն մասին, թե ինչ կարևոր է սպորտով զբաղվելը։ Ու նաև ճիշտ ռեժիմը պահպանելը։ Խոսեմ արևածագերի պայծառ գեղեցկությունից և մայրամուտների տխուր վեհությունից։

4–5 ժամ բլահ-բլահ-բլահ-բլահ-բլահ։

Իսկ առողջապահության նախարարությունն այսօր հայտնում է, որ 239 նոր վարակակիր է հայտնաբերվել, ինչը բացարձակ ռեկորդ է մեկ օրվա համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել