Armlur.am-ը գրում է․

Armlur.am-ի տեղեկությունների համաձայն, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արայիկ Հարությունյանի շուրջ օղակը սեղմվում է: Բանն այն է, որ Բարձրագույն որակամորման կոմիտեի նախկին նախագահ Սմբատ Գոգյանի հրաժարականը եւս մի փաստ էր, որ նախարար Արայիկ Հարությունյանի հետ «լեզու» գտնելն օր օրի դառնում է անհնարին:

Մեր աղբյուրները փոխանցում են, որ իշխանական թիմի ներսում եւս թե՛ այս հրաժարականը, թե՛ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի հետ ունեցած դեռ շարունակվող «մարտերը» անընդունելի են համարում, որի գլխավոր մեղավորը համաարվում է նախարարը: Ըստ մեր տեղեկությունների, իշխանության ներկայացուցիչների կարծիքով Արայիկ Հարությունյանը ոչ մի քայլ չի ձեռնարկում իր ոլորտում առկա խնդիրները լուծելու համար, ինչի պատճառով էլ գրեթե ամեն օր լարվում են իր ու թիմի փոխհարաբերությունները:

Արայիկ Հարությունյանի նախարար նշանակվելուց հետո, ըստ մեր տեղեկությունների, որեւէ փոփոխություն չի կատարվել այդ գերատեսչությունում ու գոնե Հարությունյանը փորձեր այս ժամանակահատվածում իր ղեկավարած ոլորտի ներկայացուցիչների հետ հարթեր բոլոր խնդիրները, ավելի է լարել իրավիճակը՝ ոչ ոքի հետ չհանդիպելով, խնդիրները չքննարկելով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել