Armlur.am-ը գրում է․

Հասարակական տրանսպորտը շահագործող ընկերություններն ահազանգում են, որ մայիսի 18-ից վերաբացվելու պարագայում բախվելու են մի շարք խնդիրների, և իրենց հարցերը չեն կարգավորվում:

Նախ ինչպես հայտնի է, մայիսի 18-ից թույլատրվում է հասարակական տրանսպորտի գործունեությունը: Սակայն կան որոշակի կանոններ, որոնք պետք է պահպանվեն դրանից օգտվելիս:

Նախ ընկերության ներկայացուցիչները ArmLur.am-ի հետ զրույցում նկատեցին, որ կան պարտականնություններ, որոնք թողնված են հենց իրենց վրա և այս պայմաններում չգիտեն` ինչպես պետք է դա իրականացնեն: Նախ, կանոնների համաձայն, կազմակերպությունն ապահովում է աշխատողներին անհատական պաշտպանության միջոցներով՝ եռաշերտ դիմակներով ու ձեռնոցներով, միանգամյա օգտագործման անձեռոցիկով և ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչով: Ուղևորափոխադրող բոլոր տրանսպորտային միջոցների մուտքի մոտ պարտադիր տեղադրվում են ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչներ: Բացի այդ, տրանսպորտային միջոցները ենթարկվում են խորքային ախտահանման օրական նվազագույնը 2 անգամ, որից մեկը՝ պարտադիր նախաուղերթային հատվածում:  Ախտահանման ենթակա են տրանսպորտային միջոցի սրահի բոլոր մակերեսները:

Եվ ArmLur.am-ի հետ զրույցում նրանք նկատեցին, որ եթե նախկինում Երևանի քաղաքապետարանի կողմից էր ամեն երեկո  կատարվում տրանսպորտային միջոցների ախտահանումը, ապա հիմա պետք է այդ ամենը կատարվի հենց սպասարկող ընկերությունների միջոցներով: Միևնույն ժամանակ նրանք նկատում են, որ այս պայմաններով, այս կանոններով աշխատելը եկամտաբեր չէ՝ հատկապես այն դեպքերում, երբ երթուղին կարճ է եւ չի կարող մեծ ուղևորահոսք ապահովել: Բացի այդ, մեր խմբագրություն զանգահարած անձը, որը չցանկացավ ներկայանալ, նշեց, թե այդ խնդիրները բոլորի մոտ են առկա եւ համատարած է: Նախ նրանց խոսքով, այս փուլում դժվար է նաև վարորդ գտնել, քանի որ ռիսկային գոտում գտնվողներին չեն թողնում վարել ավտոմեքենաները, իսկ մյուսներից շատերն էլ նոր աշխատանք են գտել:  Եվ այս իրավիճակում, երկուշաբթի օրը երթուղիներ սպասարկող շատ ընկերություններ նաև վարորդների պակաս են ունենալու՝ չկարողանալով շահագործել բոլոր ավտոմեքենաները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել