Արդեն տևական ժամանակ է՝ հետևում եմ Հայաստանի ցեղասպանության թանգարան-ինստիտուտի շուրջ ընթացող գործընթացներին, և պետք է խոստովանեմ, որ որպես հայ մարդ՝ ինձ համար խիստ տհաճ և անընդունելի է աշխարհի բոլոր հայերի համար սրբավայր հանդիսացող և Հայերի ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման խնդիրներով զբաղվող առաջատար գիտական ինստիտուտի անվան ու հեղինակության շահարկումը։

Խնդիրը պետք է լուծվի, իսկ միջադեպը՝ հարթվի հնարավորինս կարճ ժամկետում։ Այս իրավիճակը երկար շարունակվել չի կարող, քանի որ մեծ վնաս և հարված է հասցնում արդեն մեկ դար Հայկական համազգային օրակարգի հենասյուն հանդիսացող պատմաքաղաքական և անվտանգային մեծ կարևորություն ունեցող հիմնահարցի հիմքերին։

Մի քանի օր առաջ իմ կողմից շատ հարգված պատմական գիտությունների դոկտոր, ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանն այս խնդիրը պարզաբանելու նպատակով մամուլի ասուլիս հրավիրեց ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանին և Ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամ Հրանուշ Խառատյանին։

Հրավերը կարծես թե մնացել է անպատասխան, ինչը, իմ խորին համոզմամբ, չի նպաստում մեր ազգին ոչ սազական միջադեպի հարթմանն ու խնդրի կարգավորմանը։

Իմ կողմից հարգված ազգագրագետ Հրանուշ Խառատյանին և Հարություն Մարությանին հորդորում և կոչ եմ անում ընդունել այս հրավերը և քաղաքակիրթ միջոցներով հարթել այս տհաճ և պայթյունավտանգ իրավիճակը։

Հավաստիացնում եմ ձեզ, որ սա չի բխում Հայաստանի ազգային և պետական շահից և իր մեջ լուրջ սպառնալիք է պարունակում՝ ուղղված հայկական շահին։

#թուրքը_նայում_ուրախանում_է

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել