Ներկայացնում եմ ՀՀ պարետի սահմանած կանոնների մի մասը՝ մայիսի 18-ից վերաբացվող մանկապարտեզների աշխատանքների կազմակերպման համար (ամբողջական ցանկը՝ հղմամբ).

☑️ Բացառվում է երեխային ուղեկցող անձի մուտքը մանկապարտեզ:

☑️ Բացառվում են նախադպրոցական կրթական հաստատության շենքին հարակից տարածքներում մարդկանց կուտակումները: Հաստատություն հաճախող սաների ընդունումը և ճանապարհումն իրականացվում է հերթայնության կառավարմամբ:

☑️ Պետք է հնարավորինս ձեռնպահ մնալ կորոնավիրուսային հիվանդության բարձր ռիսկային խմբում գտնվող անձանց աշխատանքի մեջ ներգրավելւց:

☑️ Երեխաների խնամքի և կրթության գործընթացը կազմակերպել բեռնաթափված խմբերով՝ դրանք դարձնելով 10-12 հոգանոց և ապահովելով խաղալու, պարապմունքների, սննդի և քնի ժամանակ երեխաների միջև 1.5-2 մետր սոցիալական հեռավորություն։

☑️ Հաճախման առաջնահերթություն տալ այն երեխաներին, որոնց տնային խնամքը գործնականում հնարավոր չէ ապահովել ծնողների կամ խնամակալների աշխատանքը հեռավար ձևով կազմակերպելու անհնարինությամբ:

☑️ Բացառվում է մարդկային կուտակում ենթադրող միջոցառումների, այդ թվում՝ անցանց հավաքների ու ժողովների անցկացումը:

☑️ Սահմանվում են նախակրթական հաստատության ամենօրյա ախտահանման կանոններ։

☑️ Ողջ անձնակազմն աշխատանքային և ընդմիջման ժամերին ապահովվում է անհատական պաշտպանության միջոցներով (ձեռնոցներ և դիմակներ)՝ դրանք 3-4 ժամը մեկ փոխելու հնարավորությամբ:

☑️ Օրական առնվազն երկու անգամ երեխաները ջերմաչափվում են: Ջերմող երեխաներին չի թույլատրվում մուտք գործել հաստատություն:

☑️ Հնարավորության դեպքում երեխաները բերում են սնունդը տնից՝ առանձնացված տարաների մեջ։

☑️ Նպատակահարմար է մեկանգամյա օգտագործման սպասքի կիրառումը։ Բազմակի օգտագործման սպասքի կիրառումը հնարավոր է բացառապես պարտադիր ախտահանման պայմանով:

☑️ Առողջ և անվտանգ պայմանների ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է հաստատության (մանկապարտեզի) տնօրենը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել