Tert.am-ը գրում է.

Այսօր արտակարգ դրությունը 1 ամսով երկարաձգելու հարցով  ԱԺ հատուկ նիստին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը բարձրացրեց  դիմակների ուռճացված գնի հարցը։ Պատգամավորի խոսքով՝ նախկին 30 դրամի փոխարեն այսօր դիմակների գները տատանվում են 200-250 դրամի սահմանում։

«Լինելու է վերահսկողություն պարետատան կողմից, որ միջինացված ադեկվատ գին լինի, ինչպես նախկինում։ Եթե մարդն անընդհատ պետք է դիմակ կրի և ենթադրվում է, որ արդյունավետ պետք է լինի, գոնե 2-3 ժամը մեկ պետք է փոխի, չե՞ք կարծում, որ գնային հստակ վերահսկողություն պետք է լինի»,- հարցրեց Նաիրա Զոհրաբյանը։

Ի պատասխան փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն ասաց, որ դիմակների շուկան  բավականին ազատակացված է, դիմակները և՛ ներմուծվում են, և՛ բավականին մեծ քանակով  արտադրվում են ՀՀ-ում ։

«Մենք մի շատ կարճ շրջան դեֆիցիտ ունեցանք դիմակների քանակի առումով, հիմա համաձայն եմ, այո, գները էականորեն աճել են ոչ միայն ՀՀ-ում, այլև ամբողջ աշխարհում։ Համոզված եմ, որ դա պայմանավորված է զուտ շուկայով, ակնհայտորեն բոլոր տեղերում դրա կարիքը կա։ Մենք կարող ենք անդրադառնալ գնային հարցերին, ոչ թե գների կարգավորմանը, այլ միգուցե ինչ-որ մեխանիզմներ կարող ենք մշակել»,- նշեց պարետը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել