Մայիսի 18-ից կվերականգնվի հանրային տրանսպորտի, հանրային սննդի օբյեկտների և մոլերի աշխատանքը։

Մայիսի 25-ից դիմակ կրելը, այդ թվում՝ և բաց տարածքում, կդառնա պարտադիր։

Միայն ե՞ս եմ, որ տրամաբանական խնդիրներ եմ տեսնում։

Փաստորեն, 1 ամբողջ շաբաթ մարդիկ կարող են առանց դիմակի էլ տրանսպորտ նստել։

Նաև լավ չեմ պատկերացնում, թե մարդիկ դիմակները դրած ինչպես են հաց ուտելու հանրային սննդի օբյեկտներում։ Եթե չդնեն, կարող են տուգանվել։

Այս ամենը՝ այն իրավիճակում, երբ արդեն չեն էլ հասցնում վարակի նոր օջախները հայտնաբերել և մեկուսացնել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել