Hraparak.am-ը գրում է․

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կորոնավիրուսով վարակվածության թեստ է հանձնել։ Այս մասին «Հրապարակի»  հարցմանն ի պատասխան ասացին առողջապահության նախարարությունից։ Այս պահին թեստի արդյունքները դեռ հայտնի չեն, նախարարի խոսնակն ասաց, որ հայտնի լինելուն պես Թորոսյանը կտեղեկացնի։ Նախարարությունից փոխանցեցին նաև, որ նախարարն այս պահին ինքնամեկուսացել է։ 

Հիշեցնենք, որ մենք արդեն գրել էինք, որ մեր տեղեկություններով՝ Առողջապահության նախարարությունում կորոնավիրուսով են վարակվել հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակիցները, այդ թվում՝ բաժնի պետը, որը այս պահին մեկուսացված է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել