Այսօր ՀՀ ԱՆ խոստովանեց, որ նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի ողջ անձնակազմը վարակվել է կորոնավիրուսով և բուժում է ստանում, ինչի կապակցությամբ Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացել է։ Բայց ինչո՞ւ է ինքնամեկուսացել միայն նախարարը։ Լրատվական բաժնի պետի հետ շփվել են շատերը։ Նախարարի հետ շփված բոլոր մարդիկ նույնպես պետք է ինքնամեկուսանան, հատկապես մի քանի օր առաջ սրճարանում միասին նստած փոխնախարարները։ Բայց արի ու տես, որ փոխնախարարներից մեկն այսօր բրիֆինգ էր անում կառավարության շենքում Ռուստամ Բադասյանի հետ։ Նրան էլ վարակեց հավանաբար։

Մի խոսքով՝ Արսեն Թորոսյանի հետ պետք է ինքնամեկուսանա ողջ կառավարությունը։ Սա եթե հանրային պահանջ չէ, ապա հստակ հակահամաճարակաբանական միջոցառում է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել