Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներից 66 հոգի ծանր վիճակում է, 33-ը՝ ծայրահեղ ծանր։  Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, մամուլի ասուլիսին հայտնեց  ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը։ 

«Ներկայումս 2218 անձ բուժվում է, 660 հոգի թոքաբորբ ունի, 66-ը ծանր վիճակում է, 33-ը՝ ծայրահեղ ծանր։ 6 հոգի միացված է արհեստական շնչառության ապարատին»,- ասաց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել