Մեթոդական ձեռնարկ էությամբ բռնապետների համար համաճարակի ժամանակ.

1) Արտակարգ դրությունն անընդհատ երկարաձգվում է՝ պահպանելով հավաքների իրավունքի բացարձակ արգելքը։

2) Առիթն օգտագործելով՝ անցկացվում է ինչ-որ խիստ վիճելի օրենք/կոնվենցիա/որոշում։

3) Ինչ-որ ուժեր, բնականաբար, բողոքում են։

4) Անհեթեթ մեղադրանք է առաջադրվում բողոքողներից մեկին (որքան անհեթեթ, այնքան լավ):

5) Բողոքողները գնում են դատարան/դատախազություն/ոստիկանություն՝ պահանջելով ազատ արձակել անհեթեթ մեղադրանքով ազատությունից զրկված իրենց համակրին։

6) Ձերբակալվում են անհեթեթ մեղադրանքով ազատությունից զրկված անձին ազատ արձակելու պահանջով դատարանի/դատախազության/ոստիկանության առջև բողոք արտահայտող մարդիկ հավաքների արգելքը իբր խախտելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել