«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ 3 ամիս դատական պրոցեսը ձգձգելուց հետո մայիսի 8-ին վերսկսված դատավարությունում դատավոր Աննա Դանիբեկյանը ստիպված էր քննարկել չորս վարչապետների ներկայացրած միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին։

Եվ չնայած Քոչարյանի հիվանդությանն ու կորոնավիրուսի հետ կապված վտանգներին, չնայած 4 վարչապետների անձնական երաշխավորությանն ու փաստաբանական խմբի ջանքերին, դատավորը մերժեց միջնորդությունը, եւ ՀՀ երկրորդ նախագահը կշարունակի մնալ կալանավայրում, իսկ Մարտի 1-ի դատավարությունը կվերածվի անվերջ մի գործընթացի, որի վերջնարդյունքում ո՛չ Մարտի 1-ի գործում հստակություն կմտցվի, ո՛չ արդարության եւ արդարադատության հանրային պահանջները կբավարարվեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել