Արտաքին գործերի նախարարին մոտեցած երիտասարդը երկու րոպեում հունից հանեց Զոհրաբ Մնացականյանին։ Հասկանո՞ւմ եք, ընդամենը երկու րոպե պետք եկավ, որ մեր երկրի գլխավոր դիվանագետն ինքնատիրապետումը կորցնի ու սկսի նյարդային գոռգռալ։ Մի քիչ էլ երկարեր այդ պահը, կարող է Լավրովին էլ հայհոյեր արդեն։ Խեղճ վիճակ էր։

Իսկ ինչո՞ւ ինքնատիրապետումը կորցրեց նախարարը։ Գիտե՞ք։ Որովհետև վաղուց է հասկացել, որ իրեն չեն վստահում մարդիկ։ Ու իրենց կառավարությանն էլ չեն վստահում։ Իսկ կոնկրետ իրեն չեն վստահում, որովհետև... Ո՞նց մեղմ ասեմ։ Որովհետև Նիկոլի հետ է գործ բռնել։ Նիկոլի քմահաճույքներին է ենթարկվել։ Նիկոլի ստերն է կոծկում։ Նիկոլին է ծառայում։ Ու նաև լավ գիտի, որ հոգին վաճառելու հատուցումն ուշ թե շուտ լինում է։ Զանգերը լսել է, դրա համար էլ այդքան անպաշտպան է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել