Սիրելի հայրենակիցներ, ինչպես գիտեք, 3 օր առաջ ես կապիտուլյացիայի կոնկրետ պահանջներով վերջնաժամկետ էի ներկայացրել Հայոց ցեղասպանության պահանջատիրությունը ոչնչացնող սորոսականներին: Այսօր լրանում է այդ վերջնաժամկետը: Օլիգարխ Ջորջ Սորոսի վարձկանները չօգտվեցին իրենց ընձեռված մարդասիրական հնարավորությունից, փոխարենը փորձեցին իրենց հատուկ ստով և կեղծիքով քրեական հետապնդումների ենթարկել ինձ: Այս պահից սկսած ես, իմ ընկերներն ու համախոհներն այլևս չունենք որևէ կաշկանդվածություն անուն առ անուն խայտառակելով Ցեղասպանության թանգարանից վռնդելու Թուրքիայի շահերը սպասարկող օտարերկրյա գործակալական ցանցի վարձկաններին:

Վաղը՝ ժամը 15:00-ին, ՎԵՏՕ շարժման էջով ուղիղ եթերով հանդես կգամ հայտարարությամբ:

Առանց խղճի խայթի մերումանուկ եմ անելու թուրք ներողներին և ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը վաճառողներին:

Եթե հատուցումը բանտն է, ես պատրաստ եմ հակազգային և հակապետական իշխանության օրոք ապրել բանտում: Իմ հայրը մեր տոհմի անունից օրհնել է այս թեմայի շուրջ իմ հնարավոր բանտարկությունը:

Աստված բոլորիս հետ. զինվորագրվեք այս պայքարին, համախմբվեք անմար կրակի շուրջ:
Գնացինք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել