News.am-ը գրում է․

Մի խումբ քաղաքացիներ, որոնք բողոքում են ընդդեմ բանկային համակարգի եւ վարկային կազմակերպությունների գործունեության, մասնավորապես դրանց տրամադրած վարկերի տոկոսադրույքների, այսօր՝ մայիսի 13-ին,  ԿԲ նախագահն ուղղված դիմում հանձնեցին ԿԲ շենք։

«Մենք պայքարին միանում ենք եւ որպես քաղաքացի, եւ որպես իրավաբանական տեսանկյունից թիմեր են միանում։ Մեզ համար շատ կարեւոր է, որ յուրաքանչյուր քաղաքացի գիտակցի, որ եկել է ժամանակը, որ դուրս գան թալանչի բանկային համակարգից եւ ապրեն բարեկեցիկ, լավ եւ ավելի լավ այլընտրանք ունենան բանկային համակարգում, ավելի ցածր տոկոսներ ունենան, ինչին հասնելու համար մենք եւ իրավաբանորեն ենք դիմելու, եւ որպես քաղաքացի։ Մեր խնդրը կենտրոնական բանկի ղեկավար կազմի հետ է։ Մեր նպատակը նաեւ այն է, որ փորձենք գյուղերում ապրող մեր հայրենակիցներին նույնպես դուրս բերենք ճահիճից, կասեցնենք մեր երկրից արտագաղթը, որը որ տեղի է ունենում կենտրոնական բանկի բարձր տոկոսների արդյունքում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի կազմակերպիչներից Մանուել Մանուկյանը՝ նշելով, որ պահանջում են, որ վարկերի տոկոսները իջեցվեն 10-ի։

Նախօրիեն ակցիայի մասնակիցները պատգամավորին նույնպես կոչ էին արել միանալ իրենց, սակայն ոչ մի արձագանք չեն ստացել։

Հիշեցնենք, որ երրորդ օրն է, ինչ բողոքի ակցիա է ընթանում ԿԲ շենքի առջեւ։ Նախօրեին այն անցավ լարված մթնոլորտում, բախում տեղի ունեցավ ոստիկանների հետ, բերման ենթարկվեցին ակցիայի մասնակիցներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել