Armlur.am-ը գրում է․

Կառավարության վաղվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհայտարարի՝ Հայաստանում մայիսի 14-ին ավարտվող արտակարգ դրությունը կերկարաձգվի, թե ոչ: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը: Նա նշեց, թե այս պահին չի կարող ասել՝ այն կերկարացվի, թե ոչ: «Ամենայն հավանականությամբ, Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում կհայտարարի: Այս պահին դեռ որոշում առկա չէ», – նշեց նա:

Սակայն դատելով այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից՝ կարող ենք եզրակացնել, որ ամեն դեպքում այն կերկարաձգվի՝ հաշվի առնելով նաև վարակակիրների օրեցօր ավելացող թվերը: Այսօր վարչապետը նշել էր, թե այսպես շարունակվելու պարագայում վերադառնալու են նախկին սահմանափակումներին:

Հավելենք, որ արտակարգ դրության ժամկետը Հայաստանում ավարտվում է հենց վաղը՝ մայիսի 14-ին եւ այն երկարաձգելու որոշման պարագայում պետք է Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրվի և այդ հարցը քննարկվի արտահերթ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել