Վարչապետ Փաշինյանի տեսաուղերձն էի նայում քիչ առաջ։ Ասում է՝ ժողովուրդը համաճարակային կանոնները լավ չի պահպանում։ Ու նաև զգուշացնում է, որ եթե այսպես շարունակվի, ապա նորից խստացնելու են քաղաքացիների տեղաշարժի, ելումուտի ռեժիմը։ Էլի ժողովուրդն է մեղավոր։ Մի պահ սկսեց մենք-դուք անել, բայց շատ արագ ինքն իրեն շտկեց՝ հասկանալով, որ այդպես իր վիճակն էլ ավելի բարդ է լինելու։

Բայց... Վերջին այս լայվում վարչապետի դեմքի արտահայտությունը խոսքից ավելի բովանդակալից էր։ Դա՝ միանշանակ։ Կարգին Հայկոն լիներ՝ կասեր․ «Արա, ո՜նց եմ ես ձեզանից զզվում»։ Չնայած նույնիսկ այդ տաղանդավոր դերասանը երևի չկարողանար Նիկոլի դեմքի զզվանքն արտահայտեր)))։

Բան չկա, Նիկոլ Փաշինյան ջան։ Մի սրտնեղի, ամեն ինչ փոխադարձ է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել