Համացանցը մշտապես հետաքրքրական է եղել նրանով, որ շնորհիվ դրա՝ ինֆորմացիան ողջ աշխարհում տարածվում է բառացիորեն մեկ վայրկյանում: Խնդիրը միայն այն է, որ այդ տեղեկատվությունը կարող է խմբագրել յուրաքանչյուրը, իսկ դա նշանակում է, որ հնարավոր է կատարել յուրաքանչյուր տեսակի խեղաթյուրում:

Նախկինում ամեն ինչ այլ էր: Մարդիկ օգտագործում էին մոդեմներ, և ինֆորմացիայի յուրաքանչյուր բայթը ոսկու արժեք ուներ: Մարդիկ չէին էլ մտածում անհեթեթություններ գրելու կամ հրապարակելու մասին: Ֆորումներում կառուցողական քննարկումներ էին իրականացվում, որոնողական համակարգերը պարունակում էին միայն օգտակար ինֆորմացիա:

Մի անգամ համաշխարհային ցանցում հայտնվեց մի հետաքրքիր ու արտասովոր լուսանկար.

Այս լուսանկարն արվել է նախորդ դարի 20-ական թվականներին, և այն ժամանակ, բնականաբար, այն շատ քիչ մարդ է տեսել: Սակայն արդեն 21-րդ դարի տասական թվականներին լուսանկարը մեծ տարածում գտավ համացանցում, և մարդիկ, որոնք այն տեսնում էին, պարզապես ապշում էին: Բանն այն է, որ լուսանկարում նկատվող վահանակին հետևյալ նախադասությունն է գրված. «Ազատվե՛ք ձեր տգեղ երեխաներից այստեղ»: Անհավատալի էր, որ երեխաների հետ նման կերպ է հնարավոր վարվել: Շատերը սկսել էին փնտրել լուսանկարի հեղինակին և նրան պատասխանատվության ենթարկել:

Սակայն, միաժամանակ, գտնվեցին այնպիսի մարդիկ, որոնք չհավատացին լուսանկարի ճշմարտացիությանն ու սկսեցին փնտրել «սկզբնաղբյուրներ»: Տարիներ առաջ դա անելն այնքան էլ հեշտ չէր, այդ իսկ պատճառով մեծ ջանքեր էին անհրաժեշտ ճշմարտությանը հասնելու համար:

Ինչպես հետագայում պարզ դարձավ, մի տաղանդավոր խմբագիր փոփոխել էր վահանակի իրական գրառումը՝ «Խնդրում ենք չքայլել խոտածածկի վրայով», այլ սարսափելի գրառմամբ՝ «Ազատվե՛ք ձեր տգեղ երեխաներից այստեղ»:

Երբ այս տեղեկությունը հայտնի դարձավ, շատ մարդիկ հանգիստ ու խորը շունչ քաշեցին: Սակայն մնացին շատերը, որոնք չէին հասկանում, թե ինչու էին լուսանկարի երեխային տեղավորել վանդակավոր դույլի մեջ: Հարցի հստակ պատասխանը դեռևս անհայտ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել