Սերդեչնի պրիվետ
———————

Փաստորեն, արագաչափերը ներքնաշորով փակելով Գյումրիից Երևան քայլողների բուն նպատակը ճանապարհային ոստիկանության ծածուկ ծառայություն մտցնելն էր (տե՛ս մեկնաբանությունը)։

Արագաչափերը և տեսախցիկները վերացնելու կարգախոսներով իշխանության եկած ուժը հետևողական է իր խոստումներում։

Վարորդներին տույժերն ու տուգանքները ներելու գինը հիմա ծածուկ «գաիշնիկներով» հետ կբերեն։

Սիրում եմ բոլորիդ, խոնարհվում են բոլորիդ առաջ, հպարտանում եմ բոլորովդ և ծածուկ տուգանում բոլորիդ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել