Մի խումբ քաղաքացիներ այսօր բողոքի ակցիա են իրականացրել Կենտրոնական բանկի դիմաց:
Վերջիններս նշել են, որ վարկային կազմակերպությունները բարձր տոկոսադրույքներ են սահմանում, իսկ ԿԲ-ն իր գործառույթները չի իրականացնում:

Ես ամբողջությամբ կիսում եմ բողոքի ակցիայի մասնակիցների պնդումները։ Վարկային կազմակերպությունները տարիներ շարունակ թալանել ու հիմա էլ թալանում են ՀՀ քաղաքացիներին։

Խիստ մտահոգիչ եմ համարում քաղաքական իշխանության անհանդուրժողականությունը բողոքի ձայն բարձրացնող քաղաքացիների նկատմամբ։ Այսօր բողոքի ակցիա անցկացնող քաղաքացիներին ոստիկանության ծառայողները բիրտ ուժի գործադրմամբ բերման են ենթարկել։

Քաղաքական իշխանությունը բացահայտ ցուցադրում է անհանդուրժողականություն նույնիսկ ոչ քաղաքական քննադատության նկատմամբ։

Քաղաքական իշխանությունն արդեն վերածվել է ռեժիմի, որը պատրաստ է քաղաքացիների դեմ կիրառել զորք ու հատուկ միջոցներ, եթե փորձեն բողոքել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել