Pastinfo.am-ը գրում է․

ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել է, որ հեծանիվով փորձել են իրեն «վրաերթի ենթարկել»։

Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ մայիսի 11-ին, ժամը 17։00-ի սահմաններում, ինչի մասին պատգամավորը հայտնել է ոստիկանությանը։

Հարցին, թե արդյոք կարծում է, որ միտումնավոր է եղել՝ պատգամավորը պատասխանել է. «Դիմել եմ ոստիկանություն, ոստիկանությունն այդ հարցերի պատասխանները պետք է տա։ Հետաքննության շահերից ելնելով չեմ կարող հարցերի պատասխանել»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել