Մեկ պատգամավոր այսօր շատ երկար բոցաշունչ ելույթ էր ունենում կանանց իրավունքների մասին, նույնիսկ հաթաթա էր տալիս մարդու իրավունքների պաշտպանին։

Լսեք, բա ո՞ւր էիք, երբ նույն կանանց և երեխաներին բրդում էիք միտինգների առաջին շարքերը։ Չէի՞ք մտածում, որ առաջին հարվածը հենց իրենք էին ստանալու, թե՞ թքած ունեիք։ Ո՞ւր էիք, երբ ձեր հրահանգներով անասելի վիրավորանքների և հետապնդումների էին արժանանում նախկին իշխանության կանայք, ո՞ւր էիք։ Ո՞ւր եք, երբ ձեր հրահանգավորումով հարյուրավոր կանայք բառիս բուն իմաստով դարձել են փողոցային քֆուրչի։ Թե՞ ձեր պատկերացրած արժանապատիվ հայ կինը փողոցային բառապաշարով խոսացող էակն է։

Երեխու և կնոջ կյանքն անմիջական գիտակցված վտանգի տակ դնողներն ընդհանրապես այս հասարակությունում անելիք չունեն։

Կողմնորոշվեք՝ ո՞ւմ եք ի վերջո պաշտպանում...

Հ.Գ. Մարդու իրավունքների պաշտպանին respect։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել