Tert.am-ը գրում է.

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը երկուշաբթի հաստատել է երկրի առողջապահության ոլորտում արտակարգ դրության ռեժիմի երկարաձգումը մինչև հուլիսի 10-ը: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում տալով Parisien թերթին:

Ավելի վաղ Ֆրանսիայի խորհրդարանը արտակարգ դրության ռեժիմի երկարաձգման վերաբերյալ օրինագիծ էր ընդունել, ինչը պայմանավորված է երկրում կորոնավիրուսի համավարակի հետևանքով առաջացած իրավիճակով:

Թերթի տվյալներով՝ Սահմանադրական խորհուրդը հաստատել է խորհրդարանի որոշումը, սակայն որոշ հավելումներ է արել: Խորհուրդը, մասնավորապես, արտահայտվել է վարակված անձի և իր շփման շրջանակի վերաբերյալ տեղեկատվությանը հասանելիություն ունեցող մարդկանց քանակի սահամանափակման անհրաժեշտության մասին: Բացի դա, խորհուրդը այդ գործողությունները կարգավորող մարմիններին կոչ է արել «որոշակիացնել տեղեկատվության հավաքման, մշակման և փոխանակման մեթոդները, որոնք կապահովեն դրանց գաղտնիությունը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել