Իշխանությունը զավթած օլիգարխ Սորոսի վարձկանները, թուրք ներողները երեկվանից վայնասուն են բարձրացրել՝ պահանջելով ինձ անհապաղ բանտարկել, քանի որ ես բարձրացնում եմ Ցեղասպանության թանգարանում իշխանության վերին օղակներից ղեկավարվող թուրքասիրությունը: Հանրությանը տեղեկացնում եմ, որ իշխանության վերին էշելոններում կա որոշում Թուրքիային ազատել հայ պահանջատիրության անհարմարություններից:

Հայկական ազգանունով թուրք ներողները պահանջում են ինձ բանտարկել: Ես համաձայն եմ նրանց հետ: Ցույց տվեք իմ բանտախուցը, ես կամավոր կգնամ բանտարկվելու: Ես հրաժարվում եմ համակերպվել այն փաստի հետ, որ մեր հայրենակիցների 105 տարվա պահանջատիրական պայքարը «նոր» Հայաստանի հեղափոխականները իրենց իշխանությունը երկարաձգելու նպատակով վաճառել են թուրքերին:

Ձերբակալեք վանեցի հորս, ձերբակալեք եղբորս, ձերբակալեք ինձ, ձերբակալեք իմ երկու տղաներին... Ձերբակալեք Մալյան ազգանունը կրող բոլոր տղամարդկանց:

Սա Մալյան տոհմի պաշտոնական դիրքորոշումն է, մենք պատրաստ ենք պայքարի ու չենք հանձնվելու:
Զուգահեռ հանրությունը ականատես կլինի շատ հետաքրքիր լյուստրացիայի: Թաքնված թուրքասերները հերթով պատռում են իրենց դիմակները:

Հ.Գ. Լուսանկարում տեղադրում եմ Ցեղասպանության թանգարանի տնօրենի ՖԲ կոչը հիշել... «Պահանջել» բառը հանված է կարգախոսից:

Image may contain: one or more people and textNo photo description available.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել