Ուրեմն մի քանի օր առաջ ֆեյսբուքյան լայվի համար քրեական գործ հարուցեցին ու կալանավորեցին Նիկոլի ռեժիմի հակառակորդներից Նարեկ Սարգսյանին: Պատճառն, ըստ պաշտոնական լրահոսի, Նարեկի կողմից արված բռնության սպառնալիքն էր ու հայհոյանքները: Անկախ նրանից, որ Նարեկ Սարգսյանի կողմից օգտագործվող բառամթերքն ինձ համար ուղղակի անընդունելի է, եկեք ֆիքսենք, որ նրան կալանավորել են զուտ Նիկոլի ընդդիմադիրը լինելու համար:
Կան տասնյակ օրինակներ, երբ փաշիստներն իրենց ավելի լկտի և սպառնալից են պահել հրապարակային տիրույթում, բայց նրանցից որևէ մեկը չի պատժվել: Այսօրվանից մենք ներկայացնելու ենք նմանատիպ կենդանիներին և ցույց ենք տալու նրանց լկտի հովանավորների իրական դեմքը: Նիկոլ Փաշինյանի հակապետական կերպարն այսպիսով ամբողջանում է իր քաղաքական հառակորդների նկատմամբ նման ճղճիմ ու էժանագին «բռնության» փորձերով:
Նարեկի նախադեպով փորձ են անում լռեցնելու իրենց քննադատողներին, բայց հենց սկզբից ասում եմ` քաշներովդ մեկ քաք եք կերել, թե կկարողանաք հասնել ձեր ուզածին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել