31-ամյա Ջասթին Գեթժին նվաճեց խառը մենամարտերի UFC 249-ի ժամանակավոր չեմպիոնի կոչումը թեթեւ քաշային կարգում։ Առանց հանդիսականների անցկացված երեկոյի գլխավոր մենամարտում Գեթժին պայքարեց 36-ամյա ամերիկացի Տոնի Ֆերգյուսոնի դեմ և հաղթանակ տարավ հինգ ռաունդում։

Տոնի Ֆերգյուսոնը UFC-ում անցկացրել է 29 մենամարտ, հաղթել է 25-ում, պարտվել՝ 4-ում: Նախորդ անգամ նա պարտվել էր 2012 թվականին՝ Մայքլ Ջոնսոնի հետ մենամարտում: 2017, 2018, 2019 թվականներին Ֆերգյուսոնն անցկացրել է տարեկան միայն 1 մենամարտ և հաղթել համապատասխանաբար Կևին Լիին, Էնթոնի Փեթիսին և Դոնալդ Սերոնեին:

Ջասթին Գեթժին UFC-ում անցկացրած 24 մենամարտից հաղթել է 22-ում, պարտվել՝ 2-ում: Գեթժին վերջին անգամ պարտվել է 2018 թվականի ապրիլին՝ Դասթին Պորյեի հետ մենամարտում: Նույն տարվա օգոստոսին Գեթժին հաղթել է Ջեյմս Վիկին, իսկ 2019 թվականին հաղթանակի հասել Էդսոն Բարբոսայի և Դոնալդ Սերոնեի հետ մենամարտերում:

Ավելի ուշ Տոնի Ֆերգյուսոնը նոր հրապարակումներ է կատարել Ինստագրամի իր պաշտոնական էջում: Ջասթին Գեթժիի հետ մենամարտից հետո 36-ամյա Ֆերգյուսոնը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղից էլ տեսանյութի ու լուսանկարի միջոցով ցույց է տվել՝ ինչ վիճակում է գտնվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել