Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը սույն թվականի փետրվարի 3-ին իր մամլո ասուլիսի ժամանակ անդրադարձել էր նաև ՇՊՀ ռեկտորի ԺՊ, ԿԳՄՍՆ դրածո Երվանդ Սերոբյանի դեմ հարուցված քրեական գործին ու խոստացել էր, որ մոտակա 10 օրում որոշելու է այդ քրեական գործի ընթացքը... Այսինքն՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի սանիկը, ով արդեն 3 տարի է մեզ վստահեցնում է, որ նա շատ անկախ մարդ է, որ նրա վրա, իբրև թե, ոչ ոք չի կարող ճնշումներ գործադրել, բայց իր գործելաոճով լրիվ այլ բան է ապացուցում՝ որ նա, թե՛ նախորդ, թե՛ այս իշխանությունների տարրական պատվեր կատարողն է, պետք է արդեն փետրվարի 13-ին վերջնական պատասխաներ, թե Երվանդ Սերոբյանի գործն ինչ ուղղությամբ է ընթանալու...Սակայն արդեն մայիսի 10-ն է ու Կարեն Գաբրիելյանը ծպտուն չի հանում այս գործի վերաբերյալ, երբ Գյումրիում բացահայտ խոսում են այն մասին, որ Երվանդ Սերոբյանի գործը մարզի դատախազը միտումնավոր երկարաձգելու և ծածկադմփոցի անելու համար պրիմիտիվ պատճառաբանություններով փոխում է քննիչին և այդպիսով ժամանակ շահում... Հավելեմ, որ ծանոթ եմ քննիչին փոխելու պատճառաբանություններին, որը համարում եմ ողբերգություն դատախազության և քննչական մարմնի համար...
Հավելեմ, որ մինչ արտակարգ դրություն հայտարարելը, դատախազ Գաբրիելյանը քննիչի փոփոխման պատճառների մասին լրագրողների հարցմանն ի պատասխան հայտարարել էր, որ այսուհետ այդ գործի համար դիմեն Գլխավոր դատախազություն...Ի՞սկ ուր մնացին 10-օրյա ժամկետում Գաբրիելյանի խոստումները...Այո՛, կեղծ խոստումներ էին...
Ի գիտություն պարոն Գաբրիելյանի՝ հավելեմ, որ իր մատնանշած ամբիոնի վարիչը ինձ հետ խոսակցության ժամանակ չի ընդունել, որ նա է ամբողջությամբ դասերը պարապել Սերոբյանի փոխարեն, այլ ընդամենը 20 տոկոսն է լրացրել այդ դասերի...Այդ ամբիոնի վարիչը նաև ինձ ասել է, որ Սերոբյանը նրան որևէ գումար չի տվել...
Թե ինչ պայմանավորվածությունների հիման վրա է այդ ամբիոնի վարիչը ցուցմունք տալուց ենթադրաբար դրանք կեղծել՝ բոլորին հայտնի է... Իսկ եթե գումարի դիմաց է պարապել՝ ապա թող ապացուցի և ավելի վատ երկուսի համար էլ....
Փաստ է՝ Երվանդ Սերոբյանը չի կատարել իր դասախոսական պարտականությունները՝ լսարանային ժամերը, կուրսային աշխատանքների և պրակտիկայի ղեկավարումը, կեղծել է բազմաթիվ փաստաթղթեր՝ մատյաններ, քննական և կուրսային աշխատանքերի տեղեկագրեր, պրակտիկայի օրագրեր և դրա դիմաց պաշտոնապես վարձատրվել է՝ բուհին պատճառելով ֆինանսական մեծ վնաս...
Այն, ինչ տեղի է ունենում ՇՊՀ ներկա և նախկին ռեկտորների շուրջ՝ խայտառակություն է և վառ ապացույցն է այն բանի, թե ինչ վիճակում է գտնվում իրավապահ համակարգը և արդարադատությունը հետհեղափոխական Հայաստանում...
Հ.Գ. Հիշեցման կարգով հավելեմ, որ Գաբրիելյան Կարենի մատնանշած 10 օրից անցել է 3 ամիս...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել