Մայիսի 8-ի միջադեպը, կարծում եմ, նաև առիթ պետք է դառնա ՀՀ օրենսդրությունը կատարելագործելու համար։ Միանգամից ունեմ երկու օրենսդրական առաջարկ.

1) Առաջարկում եմ լրացում ՀՀ ընտրական օրենսգրքում՝ այն մասին, որ կուսակցությունների և դաշինքների ընտրական ցուցակներում յուրաքանյուր երրորդ տեղը պարտադիր պետք է հատկացվի բոքսյորներին, կառատեիստներին կամ սամբիստներին։

2) Առաջարկում եմ լրացում Ազգային ժողովի կանոնակարգ - սահմանադրական օրենքում՝ այն մասին, որ ջրի շշերը պետք է պարտադիր ամրացված լինեն պատգամավորական սեղաններին և շահագործվեն բացառապես ձողիկների միջոցով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել