Armlur.am-ը գրում է․

Երեկ` մայիսի 8-ի երեկոյան, Տավուշի մարզի Աչաջուր համայնքում կրակոցներ են հնչել: Ծեծկռտուքի, ապա կրակոցների արդյունքում, մարմնական վնասվածքներ են ստացել Աչաջուր գյուղի բնակիչներ՝ 49-ամյա Վաչիկ Քոքոբելյանը, 29-ամյա Սևադա Քոքոբելյանը և 19-ամյա Յուրի Քոքոբելյանը: Ծեծկռտուքի եւ կրակոցների հեղինակներն են ՀՀ ՊՆ ծառայող Սայադ Նազարյանը եւ երեք այլ զինծառայողներ եւ մեկ քաղաքացիական անձ` Իջևանի բնակիչ 43-ամյա Էդմոնդ Էդիլյանը: Կրակոցներից հետո վերջիններս դիմել են փախուստի: Նրանցից Սայադ Նազարյանն արդեն հայտնաբերվել է։

Ուշագրավ է, որ միջադեպի մասնակիցներից Էդմոն Էդիլյանը նախկինում այլ պատմությունների մեջ է հայտնվել։

Մասնավորապես, Armlur.am-ը տեղեկացավ, որ մեղադրական եզրակացության համաձայն, Էդմոնդ Էդուարդի Էդիլյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014թ-ի հոհոկտեմբերի 5-ին ժամը 20:50-ից մինչև ժամը 21:20-ը ընկած ժամանակահատվածում իր ավտոմեքենան գազ լիցքավորելու նպատակով գտնվելով Տավուշի մարզի Կողբ-Բերդավան ավտոճանապարհի 1-ին կմ-ում գտնվող ԱՁ Հովսեփ Զիլավյանին պատկանող գազալցակայանի տարածքում, ավտոմեքենան ոչ ճիշտ կայանելու կապակցությամբ գազալցակայանի աշխատակցի կողմից արված դիտողությունը ցավագին ընդունելու պատճառով , շուրջ 10 րոպե տևողությամբ , ընդհատումներով , վիճաբանության, ծեծկռտուքի մեջ է մտել աշխատակիցների հետ, նրանց և գազլցակայանում գտնվողհաճախորդների ներկայությամբ տվել է սեռական բնույթի լկտի խուլիգանական հայհոյանքներ , փորձ է արել որպես զենք օգտագործվող առարկայով ` խորովածի մետաղյա շշով վնաս պատճառել հավաքված մարդկանց, դիտավորյալ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որով խաթարել է բնականոն աշխատանքը և բացահայտ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել գազալցակայանի տարածքում գտնվող անձանց նկատմամբ:

Նա մեղավոր էր  ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով և դատապարտել 4 /չորս/ տարի ժամկետով ազատազրկման: ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չէր կիրառել և սահմանվել էր 4 /չորս/ տարի ժամկետով փորձաշրջան։

2019 թվականի մայիսի 14-ին նա կրակել էր Տավուշի մարզի Լուսահովիտ գյուղի գյուղապետ Գրիգոր Սարհատյանի վրա։ Գյուղապետը ստացել էր աջ ազդրի հրազենային վնասվածք։ Այս գործով կալանավորվել էր Էդմոն Էդիլյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել