Շնորհավորում եմ բոլոր նորմալ մարդկանց հաղթանակների առթիվ:

Ուզում եմ հիշեցնել, որ հաղթանակը միայն պաթոսով կենացներ-ճառեր ասելը չէ: Հաղթանակը պահանջում է ամենօրյա աշխատանք քարոզչական դաշտում: Մենք հաղթեցինք Շուշիում, բայց մենք պարտվեցինք թուրքերին քարոզչական պատերազմում մեր երկրի ներսում: Թուրքերի կողմից վարձված հայերը տարիներ շարունակ, ամեն օր հետևողականորեն կասկածներ սերմանեցին մեր հաղթանակների նկատմամբ: Մինչ մենք պաթոսով ճառեր էինք ասում, թուրքերի կողմից վարձատրվող հայերը ժողովրդին հանում էին բանակի դեմ, հեքիաթներ էին հորինում բարի թուրքերի թալանչի-չար հայերի մասին:

Իրենց դա հաջողվեց, այսօր ողջ մնացած հերոսներին դատում են: Ի հակադրություն հայտնի ասույթի՝ այսօր դատում են հաղթողներին: Սա այլևս տեսակի պայքար է: Սա հավատափոխության դեմ պայքար է: Սա պատմությունը խեղաթյուրողների դեմ պայքար է: Այս պայքարում ես ունեմ թշնամիներ, որոնց անխնա ոչնչացնելու եմ՝ անկախ սեռից ու տարիքից, և ունեմ բարեկամներ ու աջակիցներ՝ անկախ քաղաքական նախասիրություններից: Դու կա՛մ հայ ես, կա՛մ թուրքից կաշառված Սորոսի վաստակ:

Հ.Գ. Օլիգարխ Ջորջ Սորոսի վարձկան Արթուր Սաքունցն ինձ դատի է տվել ազատագրված տարածքները հանձնելու մասին իր հայտարարությունը հանրայնացնելու համար: Առաջարկում եմ՝ հաղթանակի օրվա կապակցությամբ տարածենք այս տեսանյութը, թող մարդիկ դեմքով ճանաչեն սաքունցներին:

Շնորհավոր ներկա ու ապագա հաղթանակներ։
спасибо деду, за ПОБЕДУ!!

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել