Tert.am-ը գրում է.

Դատապարտելի է, երբ ընդդիմադիր խմբակցություններից մեկի ղեկավարի քաղաքական ելույթին ԱԺ-ում կարող են նման կերպ արձագանքել ու հարձակվել նա վրա, ցավոք, սա է իշխանության դեմքն ու պատկերը, այս երևույթն անընդունելի ու դատապարտելի է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով այսօր ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին:

Դիտարկմանը՝ տեղի ունեցածը ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, «Իմ քայլը» խմբացության ղեկավար Լիլիթ Մակունցը շտապեցին հայտարարել, որ սադրանք է իշխող թիմի հանդեպ, այնուհետև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից իր եզրափակիչ ելույթում հայտարարեց, որ դա քստմնելի սադրանք է, և որ իրենց ուզում են դարձնել «պադեզդներում ծեծողներ», ուզում են հավասարեցնել քիլերների, Սաղաթելյանն ընդգծեց, որ ՀՀ ցանկացած գիտակից քաղաքացի պարզ տեսնում է, թե ինչ է կատարվում:

«Ստացվում է՝ իշխանությունն ամեն անգամ կարող է ինչ բառապաշար ցանկանա օգտագործել, իշխանության ներկայացուցիչներն էլ կարող են ինչ ելույթներով ուզել հանդես գալ, բայց երբ որևէ մեկը կփորձի հակադարձել իրենց կամ այլ կարծիք հայտնել, դա կորակեն որպես սադրանք ու ձեռքներին ազատություն կտա՞ն»,- ասաց նա:

«Ընդհանրապես, ծիծաղելի է, երբ իշխող մեծամասնությունը փորձում է իրեն զոհի կարգավիճակում ներկայացնել: Իրենք պետք է հասկանան, որ այս ամենն իրենց ստեղծածն է, այս մթնոլորտը, այս իրավիճակի պատասխանատուն իրենք են ու անձամբ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս ամեն ինչը ստեղծվել է քայլ-քայլ, իրենց խոսքերի, ելույթների, գործողությունների արդյունքում մեր երկրում ստեղծել են մի իրավիճակ, որ նման դեպքերը դարձել են առօրեական, սովորական»,- շեշտեց Իշխան Սաղաթելյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել