Ինչպես և սպասում էի, Հայաստանի վարչապետն իրեն չդավաճանեց նաև այսօր ԱԺ-ում Սասուն Միքայելյանի խուլիգանական պահվածքին գնահատական տալով։ Ըստ Փաշինյանի՝ ամեն ինչում մեղավոր է ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ով հանդգնել է ԱԺ ամբիոնից շարժվել դեպի Սասուն Միքայելյանը։ Իսկ այն, թե ինչ է տեղի ունեցել մինչ այդ, և ինչ սպառնալիքներ է հնչեցրել Միքայելյանը Մարուքյանի հասցեին, Փաշինյանին չի հետաքրքրում։

Այսպիսով՝ Հայաստանի վարչապետը պաշտոնապես ԱԺ ամբիոնից երկրում ազդարարեց «սամասուդների» սկիզբը՝ հասկացնելով բոլոր իր կողմնակիցներին և երկրպագուներին, որ կարող են բացահայտ նախահարձակ լինել իշխանությունների ընդդիմախոսների նկատմամբ, վիրավորել վերջիններիս ու սադրել՝ դրա դիմաց ստանալով իր և իր թիմի դրվատանքն ու շնորհակալությունը։

Փաշինյանը դասեր է վերցնում Մուսոլինիից և Հիտլերից՝ իրեն շրջապատելով ծառայող խուլիգանախմբերով։

ԱԺ ընդդիմադիր ուժերն այս պարագայում մեկ բան կարող են անել՝ չմասնակցել այսուհետ որևէ նիստի։

Հ.Գ. Փաշինյանի կողմից Միքայելյանին պաշտպանելը մեսիջ է նաև ՔՊ-ական մյուս պատգամավորներին ևս։
Համոզված եմ, որ Փաշինյանը նաև հիացած է իր այն երկու պատգամավորներով, ովքեր Մարուքյանին թիկունքից հարվածեցին։

Սա է այս իշխանության դեմքը և աշխատանքային ոճը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել