Pastinfo.am-ը գրում է․

Ռոբերտ Քոչարյանի գործով արդարադատություն չի իրականացվում, սա վաղուց արդեն պարզ է և միայն եզակի անհասկացողներն են, որ դա չեն հասկանում։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Նախագահ Քոչարյանի ազատության հանձնախմբի» համակարգող, ԱԺ նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը։

Նրա խոսքով՝ իշխանությունները պետք է հասկանան՝ որքան երկար փորձեն Քոչարյանին պահել անազատության մեջ, այնքան շուտ են հեռանալու իշխանությունից։

Դիտարկմանը, թե շատերը միտում են տեսնում պատմական օրով դատական նիստն անցկացնելու հարցում՝ Վարդանյանը պատասխանեց. «Եթե միտում կա, ապա դա վերջին ստորությունն է, բայց ես ավելի հակված եմ մտածելու, որ իրենք անձեռնահաս, անկազմակերպ, չիմանալով՝ աջ ձեռքն ինչ է անում, ձախն ինչ է անում, ուղղակի նշանակել են այս օրը։

Նա ընդգծեց, որ եթե Ռ. Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանը իր մեջ ուժ ունենա և դատավորին վայել վարք դրսևորի, ապա պատմության մեջ կմնա իբրև այս օրով պատմական որոշում կայացրած դատավոր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել