Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտնվել է բավական բարդ իրավիճակում. կա՛մ կոնկրետ քայլերով ապացուցում է, որ իրական ընդդիմություն է, կա՛մ հաշտվում է իշխանության «կցորդի» անպատվաբեր կարգավիճակի հետ։

Եթե «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը որոշի հանդես գալ որպես իրական ընդդիմություն, պետք է ամբողջ կազմով լքի նիստերի դահլիճը և որպես վերադարձի պայման դնի «Իմ քայլը» խմբակցության քաղաքական պատասխանատվության հարցը։ Մասնավորապես, պետք է պահանջի Սասուն Միքայելյանի և ևս մի քանի պատգամավորներին մանդատից զրկելու քաղաքական որոշում։

Սկզբունքային լինելով իրենց դիրքորոշումներում և հետևողական իրենց որոշումներում՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը եզակի շանս ունի հաստատվելու որպես իրական ընդդիմություն։

Իսկ եթե որոշեն «բարիշել» իշխանության հետ և շարունակել համատեղ աշխատանքը, ապա դա խորը հետք կթողնի խմբակցության և կուսակցության քաղաքական իմիջի վրա՝ դրանից բխող բոլոր քաղաքական հետևանքներով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել