Armsport.am-ը գրում է.

Շախմատի Ազգերի լիգայի առցանց խաղարկությունում այսօր կայացել են 5-րդ և 6-րդ տուրի պարտիաները:

Հայկական շախմատի առաջատար, գրոսմայստեր Լևոն Արոնյանը, որը հանդես է գալիս Եվրոպայի թիմում, երեք անընդմեջ հաղթանակներից հետո 6-րդ տուրում սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել ռուս Վլադիսլավ Արտեմևի հետ, իսկ Եվրոպայի թիմը 2.5-1.5 հաշվով առավելության է հասել Ռուսաստանի հավաքականի նկատմամբ:

Հաղթական միավորը վաստակել է ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը՝ առավելության հասնելով Յան Նեպոմնյաշչիի նկատմամբ: Ոչ-ոքի են խաղացել նաև Դուդա Կշիշտոֆը՝ Սերգեյ Կարյակինի հետ, և Աննա Մուզիչուկը՝ Ալեքսանդր Գորյաչկինի հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել