Pastinfo.am-ը գրում է․

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, այսօր մերժեց հայազգի կինոպրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու մասին միջնորդությունը։

«Փաստինֆո»-ն այս մասին տեղեկացավ տուժող կողմի փաստաբան Վարդգես Գևորգյանից. «Վերաքննիչ դատարանը մերժեց Ստեփան Մարտիրոսյանի փաստաբանի միջնորդությունը։ Ստեփան Մարտիրոսյանը կմնա կալանքի տակ»,-ասաց Վարդգես Գևորգյանը։

Հիշեցնենք, որ Ստեփան Մարտիրոսյանը մեղադրվում է «Հայբիզնեսբանկ»-ի սեփականատիրոջից առանձնապես խոշոր չափի՝ 49 մլն 45 հազ. դոլարի հափշտակություն կատարելու համար եւ ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել է 7 տարվա ազատազրկման։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել