Մայիսի 6-ի երեկոյան Թուրքիայի Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցում կորոնավիրուսի հետևանքով մահացել է Թուրքիայի հայկական հիմնադրամների գլխավոր քարտուղար և Պոլսի Գեդիկփաշայի հայկական Սուրբ Հովհաննես եկեղեցու հիմնադրամի ղեկավար Հարություն Շանլըն: Այս մասին տեղեկացնում է Թուրքիայի համայնքային հիմնադրամների թվիթերյան էջը:

«Հայկական հիմնադրամների միության գլխավոր քարտուղար և Պոլսի Գեդիկփաշայի հայկական Սուրբ Հովհաննես եկեղեցու հիմնադրամի ղեկավար Հարություն Շանլըն, որը արդեն երկար ժամանակ է, ինչ բուժվում էր կորոնավիրուսից, մահացել է: Մենք թևաթափ եղանք՝ լսելով մեր ընկեր Հարություն Շանլըի մահվան բոթը: Մեր ցավակցություններն ենք հայտնում մահացածի ընտանիքին և հայկական համայնքին»,- ասված է գրառման մեջ:

Հարություն Շանլըն Թուրքիայի հայկական համայնքի երևելի դեմքերից էր, նա ընդամենը 56 տարեկան էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել