«Հրապարակ» օրաթերթն գրել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանի «անհետանալու» մասին։ Լրատվականը պարզել, թե ինչով է զբաղվել Գուրգեն Խաչատրյանը «անհետանալու» նախօրեին։

«Գուրգեն Խաչատրյանն աշխատել է մինչև օրվա վերջ, հանդիպում է անցկացրել մենեջերների հետ, ինչ-որ բաներ է քննարկել, անգամ գրատախտակին գրաֆիկներ են գծել։ Հետո Գ․Խաչատրյանը դուրս է եկել հանդիպումների սենյակից, խմել է իր սովորական էսպրեսոն, մտել է աշխատասենյակ, որտեղ տեսախցիկով սպասել են նրան, որ ձայնագրեն։

Կատակել է՝ միկրոֆոնը կոստյումին փակցնելու մասին։ Ապա մի ժամ անընդմեջ՝ տեսախցիկի առաջ պատմել է իրենց բիզնեսը խլելու պատմությունը, թե ինչպես են ՀՀ նորանկախ պետությունում՝ իշխանությունների անմիջական մասնակցությամբ մասնավոր սեփականությունը խլելու փորձեր արել՝ հիշատակել է անուններ և նկարագրել ողջ գործընթացը»։

Մանրամասները սկզբնաղբյուրում։

Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին Գուրգեն Խաչատրյանը հայտարարել էր, որ երկրի բարձրաստիճան պաշտոնյանների մակարդակով ուղիղ և անուղղակի պահանջ է դրվել իր առջև օտարելու Ucom-ը։ Նա նաև տեղեկացրել էր, որ չհամաձայնվելու դեպքում կարճ ժամկետում իրեն մեղադրելու են առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ, ինչը և տեղի ունեցավ հաջորդող ժամանակահատվածում՝ ուղեկցվելով համատարած ճնչումներով և խուզարկություններով Ucom ընկերությունում, ընկերության նորանշանակ տնօրենի բնակարանում, մեքենայում և այլուր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել