Հիշո՞ւմ եք էքպոնենցիալ աճի կորը։

Էն որ երբ համաճարակը նոր էր սկսվում, մաթեմատիկոսները ցույց էին տալիս, իսկ մաթեմատիկայից չհասկացող իշխանությունները տարբեր պետությունների, ասում էին. «Այ մարդ, 100–120 վարակվածի համար ինչի՞ երկիրը փակենք։ Ֆրանսիայի, Բրիտանիայի, ԱՄՆ-ի պես հզոր երկրների համար մի քանի հարյուր վարակվածն ի՞նչ ա, որ չկարողանանք գտնել, մեկուսացնել, բուժել»։

Բայց պարզվեց, որ մաթեմատիկոսները ճիշտ էին։ Պարզվեց, որ եթե արագ դեմը չես առնում, ապա հետո այդ կորը «կոտրելը» շատ-շատ ավելի դժվար է։

* * *

Հայաստանում հիմա հենց այդ՝ օրեցօր արագացող, էքսպոնենցիալ աճն է նորից, արդեն 18 օր է։

No photo description available.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել