Hraparak.am-ը գրում է․

Երեկ մենք գրել էինք, որ «Մաքս պետրոլ» ընկերության աշխատակից Կարեն Հախվերդյանին մի վթարի գործով բերման էին ենթարկել ոստիկանություն եւ նրա փաստաբան Գոռ Միքայելյանին թույլ չէին տվել մտնել ներս եւ պաշտպանություն իրականացնել։

Այսօր, փաստաբանը մեզ հետ զրույցում ասաց, որ քրեական գործ չկա հարուցված․ «Երեւում էր, որ լրիվ այլ նպատակով տարել էին, բայց ես գնացի, աղմուկ բարձրացրի․ իրենց նպատակները չիրագործվեց։ Ուզում էին բացատրություն վերցնել վթարի հետ կապված։ Այդ տղան վթարի հետ ընդհանրապես կապ չունի»։

Հիշեցնենք, որ «Փաստինֆոն» ավելի վաղ տեղեկացրել էր, որ ոստիկանություն է բերման ենթարկվել «Մաքս պետրոլ» ընկերության աշխատակից Կարեն Հախվերդյանը: 

Ըստ հրապարակման՝ ոստիկանները նրան ասել են, որ մեքենայի վթարի կապակցությամբ պետք է ներկայանա ոստիկանության Մաշտոցի բաժին, մինչդեռ խաբեությամբ տեղափոխել են քրեական ոստիկանություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել