«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը երեկվանից ինքնամեկուսացել է, նա շուրջ 6 օր շփում է ունեցել կորոնավիրուսով վարակված քաղաքացու հետ, վերջինիս մոտ երեկ է կորոնավիրուս հաստատվել։ Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց պատգամավորը։

Նա նշեց, որ իրեն լավ է զգում, չունի ջերմություն. «Ինքնազգացողությունս լավ է։ Շփում եմ ունեցել 6 օր, երեկ նրա մոտ հաստատվել է դրական։ Դեռ չեմ թեստավորվել, սակայն այսօր կամ վաղը կհանձնեմ թեստ»։

Նշենք, որ այսօր՝ մայիսի 6-ին, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտնեց, որ խորհրդարանի աշխատակիցներից մեկը կոնտակտավոր է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել